Կայսրությունները ունեն գործողությունների որոշակի տրամաբանություն, որն ընդհանուր է գրեթե բոլոր կայսրությունների համար` մեկի մոտ փափուկ, մյուսի մոտ կոշտ։
Մենք դարձել ենք այնպիսին, որը, հանուն անձնականի, պատրաստ է զոհաբերել ընդհանուրը, չգիտակցելով, որ վերջնական արդյունքում, կորցնելով ընդհանուրը, կորցնելու է նաև անձնականը:
Միջուկային զենքը մահաբեր է ոչ այնքան պայթելու պահին, որքան դրանից հետո։ Այն աստիճանաբար ախտահարում է ողջ էկոսֆերան և նեոսֆերան, քայքայում կենդանի օրգանիզմները, դանդաղ մահվան դատապարտում ապագա մի քանի սերունդների։
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...